Որոնում/search

25.1.17

《Դիմում եմ իմ զինվորին》 մրցույթ

《Դիմում եմ իմ զինվորին》 մրցույթ

Սիրելի հայրենակիցներ,
Հայկական ազգային բանակի 25-րդ տարեդարձի առթիվ,
28.01.2017 –ին «Առավոտը» և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ իմ զինվորին» վերնագրով շարադրությունների մրցույթը:

Շարադրության նպատակը. բացահայտել ՀՀ սահմանը պաշտպանող զինվորների և մեր երկիրը գիտակցաբար չլքողների հոգևոր արժեքների ընդհանրությունը:

Թեկուզ սահմանը պաշտպանողի դժվարություններն ու հայրենիքը չլքողի դեգերումները տարբեր են՝ մեկը լի է վտանգներով, մյուսը՝ զրկանքներով, այդուհանդերձ, առաքելությունը նույնն է՝ պահպանել հայոց պետականությունը:

Շարադրության բովանդակությունը՝ հարազատի, ազգականի, բարեկամի, ընկերոջ, ընկերուհու, սիրած աղջկա նամակը` ուղղված ՀՀ բանակում ծառայող զինվորին (սպային):

Մրցույթի պայմանները՝ Կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման (դպրոցականների մասնակցությունը ողջունելի է):

«Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 25 շարադրությունները կզետեղվեն թերթի («ՀՀ բանակը 25 տարեկան է» խորագրում), 100-ը՝(25-ը ներառյալ) կհրավիրվեն Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը:

Պիեսի հեղինակ՝ Անուշ Ասլիբեկյան, բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան: (Ներկայացման օրը և ժամը կհայտարարվի մրցույթի ավարտից հետո):

Շարադրություններն ընդունվում են 28.01.2017-ից մինչև 17.02.2017 ներառյալ:

Պահանջվող փաստաթղթերը. շարադրությունը, զինվորի լուսանկարը մինչ ծառայության մեկնելը, հեղինակի էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Ուղարկել՝ news@aravot.am էլ. հասցեով

No comments:

Post a Comment