Որոնում/search

21.10.16

Մաս չորրորդ - վեգանները

Ավտոբուսի ձայնը խլեցրեց սթրեսային վազքը։
Տորեբնն ու տան տիկինը ժպիտները քաշեցին դեմքներին և փնտրտելով փորձում էին կռահել, թե ո ՞ր կողմից կգան նրանք՝ վեգանները։
Վեգանները՝ նրանք զանգել և պատվիրել էին 44 հոգանոց խումբի այցելություն Վեգան88 միությունից։ Համացանցային փնտրտուքները տան տիկնոջը բերել էին բանջարեղենների նկարներ և մի շարք անհասկանալի տերմիններ որոնք նա անգիր էր արել ամբողջ գիշեր՝ այցելուներին զարմացնելու նպատակով։ Սա էր պատճառներից մեկը որ տան տիկինը որոշել էր 《էկոլոգիապես մաքուր》 բույսերով զարդարել ագարակը .. նրանք պետք դա կգնահատեն և կգնեն։ Կարծես չկարողանալով զսպել ծիծաղը նա փորձեց կրկին անձայն ժպտալ։ Ուղղելով Տորբենի գլխարկը.. աջ .. հետո ձախ և իվերջո քաշեց հետ պոկելով մի քանի դիմացկուն մազ։
Տորբենը բղավեց այդպես էլ չհասկանալով ցավից թէ մազ ունենալու վերջին հույսի կորստից։
Նա հեռվում կանգնած հետևում էր տերերի պահվածքին.. կարծես անգիր արած լիներ։ Բայց այս անգամ ինչ որ բան այլ էր։
Շրջվեց դեպի իր բունը՝ զայրույթից հոգոց հանեց.. ոչ մի կերպ չէր կարողանում սովորել այս նոր տեսքին։ Ռան տիկնոջ միտքն էր՝ զարդարել նրա բունը մամուռով.. կանաչապատման այս միտքը հիշեցնում էր քաղաքապետարանի ընտրությունները.. Ինչևէ վեգանները պիտի գնահատեին սա..
Շարունակելի..

No comments:

Post a Comment