Որոնում/search

6.10.16

Մենք խառն ենք..

Մեզ կներես, մենք մի քիչ խառն ենք ..
"..Էբիին* գզել են 50 000 ա պետք .."
"..Թալիշից փախստականներ կան ..
հացի փող ա պետք.."
Անտեր տերեր ու թափառական անհատներ..
Սոված երեխեք .. մայրեր ..
Էբիներ ու Միկիներ.. շներ
Հասարակության շերտեր
Անտեսանելի տեսիլքներ
Մենք մի քիչ խառն ենք ..
Քեֆեր .. դեմքեր դեպքեր..
Սառցե տոթ ու անսահմանփակ սահմաններ
Էլի մի զոհ.. էլի մի գաղթ
Մեզ կներեք մենք մի քիչ խառն ենք..

*Էբիի անունով շան համար հայկական սոցկայքերով դրամահավաք է անցկացվում։

No comments:

Post a Comment