Որոնում/search

22.8.16

Ես արդեն 17 տարի ապրում եմ Դանիաում։ Ու զգում եմ, որ իմ կյաքը կանգ առավ հենց 15 տարկան հասակումս, նույն տարիքում երբ ես տեղափոխվեցի տեղափոխվեցինք Դանիա։ Հիմա ունեմ սիրված աշխատանք, ընկերներ.. առորյա կյանք, բայց ես ապրում եմ որպես կենդանի մարմին՝ ռեֆլեքսորեն։ Հոգեպես ես չկամ։ Ոչ կարողանում եմ ինքս արմատավորվել այստեղ, և ոչ էլ իրական հույս ունեմ վերադարձի։ Ու ցավում եմ ինքս ինձ համար, որ էսքան շուտ մահացա քանի որ իմ կյանքի միակ մեծագույն սերը ու իմ ինքնությունը իմ հայրենիքն էր՝ ամեն ինչով։ Գրելուս իմաստը՝ եթե կան մարդիկ՝ ովքեր սիրելով Հայաստանը ուզում են արտագաղթել՝ ՉԱՆԵՆ դա։ Հոգու սովը՝ սարսափելի է։

1 comment: