Որոնում/search

30.7.16

Արայիկ Խանդոյանի հայրենի գյուղը` Ծաղկահովիտը ոտք է կանգնել

«Սասնած ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վիրավորվելու լուրը ստանալուց հաշված րոպեներ անց Արցախյան գոյամարտի հերոս ազատամարտիկի հայրենի գյուղի բնակիչները ոտքի են կանգնել:
 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում փոքրից մեծ փողոց են դուրս եկել ՝ ի պաշտպանություն Արային Խանդոյանի:
Համագյուղացիները պահանջում են շուտափույթ կերպով դեղորայք հասցնել և ապահովվել Արայիկի բուժումը, միաժանամակ ազատ արձակել Արարատ Խանդոյանին, քանի որ վերջինս նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի: Խանդոյանն 4 եղբայրները մասնակցել են Արցախյանի գոյամարտին, նրանցից Արայիկ ու Արարատը հերոսներ են:
Գյուղապետ Երվան Խաչատրյանի խոսքով՝ Խանդոյանների ընտանիքը ամենահարգվածն է գյուղում:

No comments:

Post a Comment